Ներքին 5 տարի առաջ - 10:53 05-02-2021

ԱՐՑԱԽՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԱՃՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ

Այսօր Արցախի փրկարար ծառայության 5 ջոկատ վերսկսել է զոհվածների աճյունների և ողջ մնացած զինծառայողների որոնումները՝ Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրայիլ) ուղղություններով: Այս մասին տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները»,-նշել է Թադևոսյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի