Արտաքին 5 տարի առաջ - 13:29 04-02-2021

«ԵՍ ՈՒԶՈՒՄ ԷԻ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ՆՐԱՆԻՑ». ԲՈՒԶՈՎԱՆ ԿՐԿԻՆ ԽՈՍԵԼ Է ԴԱՎԱՅԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի բաժանումը, դեռ երկար ժամանակ երկրպագուների և հանրության ուշադրության կենտրոնում է լինելու:

Հիշեցնենք, որ զույգի բաժանման մասին հայտնի դարձավ Օլգայի 35-ամյակի հաջորդ օրը:

Ինչպես հայտնում է https://www.woman.ru/news/ya-khotela-ot-nego-detei-buzova-ne-somnevalas-chto-manukyan-lyubov-vsei-ee-zhizni-id565880/?fbclid=IwAR0kR_9Mkc1CaU3gpbc4juwX0F7SVrXFoKLPtLXAiGLXV1XcVJ5wqfcdquQ կայքը, երգչուհին սկզբում չցանկացավ կիսվել մանրամասներով, բայց շուտով բոլորին զարմացրեց անսպասելի խոստովանությամբ. Օլգան բլոգերին մեղադրեց իրեն ծեծելու և խաբելու մեջ:


Դավայի ամբողջ ուշադրությունն այժմ կենտրոնացած է «Պարում է աստղերի հետ» շոուի վրա, որի նկարահանումների ժամանակ, ի դեպ, նա վնասել է ձեռքը:

Նա դժվար թե ցանկություն ունենա խոսելու Բուզովայից բաժանվելու մասին և մանրամասներ հաղորդի: Բայց Օլգան իր համար այս դժվար թեման երբեմն բարձրացնում է հետևորդների հետ ունեցած նամակագրությունների միջոցով։

Երգչուհին հետևորդներին խոստովանել է, որ այնքան է սիրում իր նախկինին, որ նա պատրաստ էր անգամ իր ժառանգներին լույս աշխարհ բերել: «Կար սեր, և ես նրանից երեխաներ էի ուզում», - խոստովանել է աստղը:

Երկրպագուները հիշում են նաև Օլգայի՝ երեխա որդեգրելու ցանկության մասին լուրերը, ինչպես նաև էքստրասենսի այն կանխատեսումը, որ Բուզովան ամուսնանալու է 2020 թ.-ին և 2 տարի անց ծնվելու է նրա առաջնեկը, որը աղջիկ է լինելու:


Իր անկեղծ խոստովանությունների շարքում Օլգան նաև հայտնել է, որ իր անձնական կյանքը հեռու է ցանկացել պահել հետաքրքրասերների հայացքներից. «Ես ուզում էի գաղտնի պահել մեր կապը, բայց նա պնդեց որ բոլորն իմնանան այդ մասին », - խոստովանեց Բուզովան ՝ այդպիսով հաստատելով, որ Դավային նման քայլի է դրդել հայտնի դառնալու մոլուցքը։

Այն ինչ Դավան հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: Ավելի շուտ, Դավայի մայրն է հերքում մեղադրանքները:

Հեռուստահաղորդավարուհին արձագանքել է նաև Դավայի մոր նման պահվածքին։

«Յուրաքանչյուր ոք ունի իր դաստիարակությունը կամ դրա պակասը: Ծնողներս չէին միջամտի նման հարցերում», - ասել է Օլգան:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի