Ավելին 5 տարի առաջ - 01:05 04-02-2021

ՄԻԼԱ ԿՈՒՆԻՍԸ ԽՈՍԵԼ Է ԱՄՈՒՍՆՈՒ՝ ԷՇՏՈՆ ԿԱՏՉԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՕՐԵՐԻՆ

37-ամյա Միլա Կունիսը բացառիկ հարցազրույց է ունեցել, որում պատմել է կարանտինի օրերին իր ընտանեկան կյանքի մասին: Վերջերս դերասանուհին ամուսնու հետ նկարահանվել է «Սուպեր գավաթ»-ի գովազդային հոլովակում: Նա խոստովանել է, որ հրավերն ընդունելու որոշման համար երկար մտորումների կարիք չի եղել:

Լրագրողի հետ զրույցում նա անկեղծացել է,- «Ամեն անգամ, երբ ինձ հրավիրել են «Սուպեր գավաթի» գովազդային հոլովակում նկարահանվելու, սցենարի պատճառով դա եղել է ինձ համար ծիծաղելի: Բայց կարանտինի ընթացքում 9-12 ամիս միանման օրերից հետո որոշում ընդունեցինք անմիջապես: Դա նման էր ազատության»:

Միլան նաև խոստովանել է, որ երբեք նման հաճելի ոգևորությամբ չի արթնացել առավոտյան ժամը 5-ին, որքան այդ օրը, որպեսզի երեխաներին հայտնի, որ գնում է աշխատանքի: «Ես շատ եմ սիրում իմ երեխանեին: Բայց առավոտյան ես դուրս վազեցի տնից: Իսկ երեխաները բացականչեցին մեր հետևից՝ «Դուք թողնում եք մեզ»: Ես մտածում էի պարզապես չլարվելու մասին»:

Կունիսը և Կատչերը միասին դաստիարակում են երկու երեխաների՝ վեցամյա Ուայտտին և չորսամյա Դմիտրիին:

Դերասանուհին նշել է, որ իր և ամուսնու համար դժվար էր երեխաներից հեռու գտնվել. «Մեր ընտանիքում արդեն բոլորս կախվածություն ունենք միմյանցից, և համավարակը միայն նպաստել է այդ կապվածությանը ավելի»:

Մայիսին Էշթոնը և Միլան երեխաների մասին խոսելիս խոստովանել են, որ խնդիրներ ունեն նրանց տնային ուսուցման հետ կապված և, նույնիսկ, դիմել են ընկերներին այդ հարցում աջակցելու համար. «Մենք մեր ընկերներին խնդրեցինք ZOOM հարթակում քսան րոպեանոց դասընթացներ անցկացնել: Դրանք կարող էին լինել ծաղկային կոմպոզիցիաների կամ ճարտարապետության մասին: Դա տալիս էր քսան րոպե ազատության հնարավորություն, երբ մենք կարիք չունեինք ծնող լինելու, իսկ մեր երեխաները կարող էին շփվել այլմարդկանց հետ»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում