Արտաքին 5 տարի առաջ - 16:05 03-02-2021

ԱՄՆ-ՈՒՄ ՆԱՎԱԼՆԻԻ ԴԱՏԱՎՃՌԻՑ ՀԵՏՈ ՌԴ-Ի ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ սենատոր Միթ Ռոմնին հայտարարել է, որ մտադիր է Սենատի քննարկմանը ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի դատավճռի պատճառով: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ում:

Ռոմնին ընդդիմադիր գործչի դատն անվանել է «դատական գործընթացի նմանակում» և ընդգծել է, որ «ուժեղ առաջնորդները հակառակորդներին բանտ նստեցնելու կարիք չունեն»:

«Այս շաբաթ մենք ներկայացնելու ենք օրենք, որը պատժամիջոցներ է սահմանում այդ գործողությունների համար պատասխանատուների նկատմամբ»,- հայտնել է Ռոմնին:

Մոսկվայի Սիմոնովսկու դատարանի որոշմամբ, Ալեքսեյ Նավալնին պետք է 2 տարի 8 ամիս անցկացնի ընդհանուր ռեժիմի գաղութում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան