Ներքին 5 տարի առաջ - 11:20 03-02-2021

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱՅՍՕՐ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութ քաղաքի հատվածում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նախնական հնարավոր չի եղել պարզել զոհվածը քաղաքացիական անձ է, թե զինծառայող: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու ինքնությունը: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1355 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսված Վարանդայի (Ֆիզուլի ) և Ջրականի (Ջաբրայիլ ) ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը, առանց պատճառաբանության, չի թույլատրել»,-նշեց Հ․ Թադևոսյանը՝ հավելելով, որ զուգահեռ շարունակվում են նաև հնարավոր ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների որոնման աշխատանքները:

Նա նաև ասաց, որ յուրաքանչյուր երեկո Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչները ծնողներին են ներկայացնում իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկում ու ծրագրավորում՝ հաջորդ օրվա անելիքը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը