ԱԼԻԵՎՆ ԻՐ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
copy image url

ԱԼԻԵՎՆ ԻՐ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ներքին 4 տարի առաջ - 01:00 02-02-2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը լրագրողներ հետ զրույցում, խոսելով եվրոպական հարթակներում կատարած աշխատանքի մասին, ընդգծել է, որ Ադրբեջանը բարձրացրել է Գյանջայի, իսկ հայկական կողմը՝ մեր քաղաքացիական բնակչության հարցը:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ տարբերությունն այն է, որ ադրբեջանցիները կարողացել են լրագրողներին ու դեսպաններին տանել Գյանջա և ցույց տալ կատարվածը, իսկ հայկական կողմը չի կարողացել դեսպաններին հենց Արցախում ներկայացնել իրավիճակը, քանի որ դեսպաններին արգելված է եղել Արցախ այցելելը:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ իր այն հայտարարությանը, թե Գյանջայում տեղի ունեցածը հենց ադրբեջանցիների բերած ահաբեկիչների ձեռք գործն է, Ալիևն իր ասուլիսի ընթացքում արձագանքել է՝ հայտարարելով, որ հայ քաղաքական գործիչներն ադրբեջանցիներին են մեղադրում Գյանջայում պայթյուններ կազմակերպելու մեջ:

Ամենից շատ դիտված