Ներքին 5 տարի առաջ - 12:20 02-02-2021

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիշատակը հարգելու նպատակով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը նրան նվիրված համերգ է կազմակերպելու:

Հիշատակի երեկոն տեղի է ունենալու փետրվարի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երգչախումբը ելույթ կունենա խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ: Ծրագրում՝ Կոմիտաս, «Բեռլինյան պատարագ»: Հոգևոր խմբերգեր. «Ամեն: Հայր Սուրբ», «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Աստուածածին երկնային», «Հաւուն, հաւուն», մենակատար՝ Ջեննի Նազարյան Ola Gjeilo - «Northern Lights» (Բևեռափայլ) պրեմիերա, Յո. Ս. Բախ –հատվածներ Սի մինոր սյուիտից՝ «Bourree», «Menuet», «Badinerie»: Մշակումը՝ Քրիստինա Ոսկանյանի) պրեմիերա:

Հիշեցնենք, որ Հարություն Թոփիկյանը մահացել է կորոնավիրուսից 2020-ի հոկտեմբերի 26-ին կյանքի 69-րդ տարում:

Ձեզ գուցե հետաքրքրի