Մամուլ 5 տարի առաջ - 11:41 02-02-2021

ԲՀԿ-Ն ԱՌԱՆՁԻ՞Ն ԿՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ․ ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն ակտիվորեն այցելում են մարզեր ու տեղում հանդիպումներ ունենում: Այս հանդիպումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստ» օրաթերթին:

Մասնավորապես, թերթի տեղեկություններով, մարզերում թե՛ կուսակցականները, թե՛ հանդիպումներին մասնակցող այլ քաղաքացիներից շատերը ԲՀԿ-ական պատգամավորներին հորդորել են քաղաքական գործընթացները վարել ինքնուրույն եւ առհասարակ արտահերթ ընտրություններ անցկացվելու դեպքում դրանց մասնակցել առանձին ցուցակով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, առանց որեւէ դաշինքի:

Նույն աղբյուրները փոխանցում են, որ քննարկումների ժամանակ քանիցս արծարծվել է «17»-ի ֆորմատի հարցը, նշվել է, որ 17-ի ֆորմատի կազմավորման ժամանակ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է եղել:

Իսկ հիմա, երբ ազատության մեջ է, ժողովրդի ակնկալիքը Գագիկ Ծառուկյանից առավել քան բարձր է, քանզի վերջինս ժողովրդի համար ընդունելի եւ սիրված կերպար է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, պատգամավորները խոստացել են ժողովրդի ձայնը անձամբ Գագիկ Ծառուկյանին փոխանցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը