Արտաքին 5 տարի առաջ - 15:16 01-02-2021

ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԸ ՆՈՐ, ՈՉ ՖՈՐՄԱԼ ՏԵՍԱՆՅՈՒԹ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Ինչպես հաղորդում է https://www.spletnik.ru/buzz/monarchy/100239-keyt-middlton-vyskazalas-o-blagopoluchii-i-zdorove-roditeley.html?fbclid=IwAR0L4ymZbFwNh0chX7TAK_bn0Rl6Fo6yFmY4PIZDJyzO9FM4yZndvGT2hD4 կայքը, այսօր Մեծ Բրիտանիայում մեկնարկում է երեխաների հոգեկան առողջությանը շաբաթը:

Նախորդ օրը Քեյթ Միդլթոնը այդ իրադարձությանը նվիրված տեսաուղերձ էր ձայնագրել: Տեսանյութը բնույթով ոչ ֆորմալ էր, քանի որ դքսուհին սելֆիի ռեժիմն օգտագործել էր, բայց նկարահանումները տեղի էին ունեցել Անմեր Հոլի տարածքում, որը գտնվում է Սենդրինգեմ թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կալվածքում:

Քեմբրիջի 39-ամյա դքսուհին տեսանյութի համար առօրեական տեսք էր ընտրել։ Իր խոսքում Քեյթը շեշտել է, թե որքան կարևոր է ծնողների համար հոգ տանել սեփական հոգեկան բարեկեցության մասին և փորձել լինել իրենց երեխաների համար «լավագույնը»:

«Չնայած սա երեխաների հոգեկան առողջության շաբաթն է, բայց հիմա կարևոր է խոսել ծնողների բարեկեցության և հոգեկան առողջության մասին: Անցյալ տարի ինձ ասացին, որ մեզանից շատերը դժվարանում են առաջնահերթությունները տարանջատել: Սա չափազանց դժվար ժամանակ է բոլորիս համար, այնպես որ խնդրում եմ հոգատար լինել ինքներդ ձեր հանդեպ։ Գտեք ձեր մտքերն ու զգացմունքները կիսելու, որևէ մեկի հետ խոսելու եղանակներ, որովհետև մենք իսկապես պետք է լինենք լավագույնը մեր երեխաների համար»,- ասել է դքսուհին։


Խնդիրը դքսուհուն ծանոթ է ոչ միայն շատ ծնողների խոսքերից, այլև անձնական փորձից: Նա վերջերս պատմել էր, թե որքան հոգնեցուցիչ էր համատեղել ծնողական դաստիարակությունն ու տնային ուսուցումը երկրի երրորդ կարանտինի ընթացքում: Քեյթը հիշատակել է նաև իր ամուսնուն ՝ արքայազն Ուիլյամին, ասելով, որ համաճարակի ժամանակ նա իրեն ամենաշատն է աջակցում:

Շաբաթվա ընթացքում յուրաքանչյուրը կարող է կիսվել իր զգացմունքներով, փորձով կամ գաղափարներով #ChildrensMentalHealthWeek հեշթեգի ներքո:


«Երեխաների հոգեկան առողջության այս շաբաթն ամբողջությամբ ինքնարտահայտման մասին է: Դա ձեր մտքերը, գաղափարներն ու զգացմունքները կիսելու ստեղծագործական ուղիներ գտնելու մասին է: Ուստի, լինի դա լուսանկարչություն, արվեստ, դրամա, երաժշտություն կամ պոեզիա, դա այն է, ինչն է մեզ ստիպում լավ զգալ»,- հորդորել է Քեյթը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին