Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:55 25-01-2021

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ

Pars Today-ը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերից մեկն Իրանի հետ համատեղ արտադրանքի և առևտրաշրջանառության ծավալի ավելացումն է:

Նախարարը նման հայտարարություն է արել Իրանի Սպահան նահանգի նահանգապետ Աբբաս Ռեզայիի հետ հանդիպման ժամանակ:

Վահան Քերոբյանը նաև հավելել է, որ իրանցի արտադրողները կարող են օգտագործել Հայաստանում առկա պոտենցիալը՝ իրենց արտադրանքն ամբողջացնելու և արտահանելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով:

Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան