Մամուլ 5 տարի առաջ - 09:52 22-01-2021

ԶՈՐԱՑՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՆԵՐՈՒՄ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԻՄԱՑ ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՎԱՐՈՐԴ» Է ՆՇՎՈՒՄ, ՈՐ ՉՕԳՏՎԵՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում չգրվի պատերազմին մասնակցած լինելու մասին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ զորացրված զինծառայողների զինգրքույկներում կարգավիճակի դիմաց համատարած «վարորդ» է նշվում։

Բանն այն է, որ վարորդները չեն համարվում պատերազմական գործողությունների մասնակից և չեն օգտվում զինվորների համար նախատեսված արտոնություններից։ Սա հատկապես արվում է, որպեսզի զինվորները, որոնք կարող են ապագայում ուսանող լինել, չօգտվեն ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցումից, որի վերաբերյալ կառավարությունը դեկտեմբերին որոշում ընդունեց։

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո էլ էր այս թեման մեծ աղմուկ բարձրացրել, երբ զինգրքույկներում չէին ամրագրում, որ զինվորները մասնակցել են պատերազմական գործողություններին, և միայն այդ մասին մամուլի բարձրացրած աղմուկից հետո էին շտկումներ արվում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի