Ներքին 5 տարի առաջ - 13:00 21-01-2021

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ-Ն ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ. ՇՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել է, որ Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։

Գործողության արդյունքում Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 55.91 հա տարածք, որից 18.01 հա՝ «Շիկահող» պետական արգելոցում և 37.9 հա արգելոցի հարակից տարածքներում։

Տավուշի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 481 հա տարածք, որից 380 հա՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում»,- ասված է կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը