Արտաքին 5 տարի առաջ - 13:44 21-01-2021

ԻՆՉ ՀԱՆԴԵՐՁԱՆՔՈՎ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՍՏՂԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ՆԱԽԱԳԱՀ ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Վաշինգտոնում կայացել է Ջո Բայդենի երդմնակալության պածտոնական արարողությունը։

Ինչպես տեղեկացնում է https://ru.hellomagazine.com/zvezdy/novosti-o-zvezdakh/39324-dzhennifer-lopes-v-belom-ledi-gaga-v-alom-zvezdy-na-inauguratcii-dzho-baydena.htm կայքը միջոցառման հյուրերի թվում էին բազմաթիվ քաղաքական գործիչներ և աստղեր, այդ թվում՝ Ամերիկայի նախկին նախագահներն իրենց կանանց հետ ՝ Ջորջ և Լորա Բուշերը, Բիլ և Հիլարի Քլինթոնները, Բարաք և Միշել Օբամաները:

Դոնալդ Թրամփը Բայդենի երդմնակալությանը ներկա չի գտնվել։

Կնոջ ՝ Մելանիայի հետ նա նախապես լքել է Սպիտակ տունը և մեկնել Ֆլորիդա:
Փոխարենը արարողությանը ներկա էր փոխնախագահ Մայք Փենսը:

Այսպիսով, ԱՄՆ օրհներգի The Star-Spangled Banner առաջին համարը կատարեց Լեդի Գագան: Երգչուհին ներկայացել էր հետաքրիքր զգեստով, որի վրա պատկերված էրին ամերիկյան դրոշի գույները՝ կապույտ և կարմիր։

Գագային ուղեկցում էր իր սիրեցյալը ՝ Մայքլ Պոլանսկին:

Հանդիսատեսին ողջունեց նաև Ջենիֆեր Լոպեսը, որը 46-րդ նախագահի երդմնակալության արարողության համար ընտրել էր Chanel-ից սպիտակ կոստյում: Լոպեսին ուղեկցում էր նշանածը՝ Ալեքս Ռոդրիգեսը։

Լոպեսի ելույթից հետո մեկնարկեց երդմնակալության արարողությունը։

Նա երդվեց՝ ձեռքը դնելով կաշվե կապանքով զարդարված Աստվածաշնչի վրա։

Երդվեց հավատարմորեն պահպանել Սահմանադրությունն ու օերնքները և միավորվելու անհրաժեշտության կոչ արեց՝ չհիշատակելով Դոնալդ Թրամփի անունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից