Ուղիղ եթեր
Սպորտ 18 ժամ առաջ - 20:55 26-11-2026

Հայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե Ժանեյրո

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը ուսումնավարժական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։

Հավաքից հետո թիմը կմասնակցի դեկտեմբերի 5-7-ը Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «ISF Գիմնազիադա 2026» մրցումներին։

Հայաստանի հավաքականը կներկայացնեն 60 կգ քաշային Նարեկ Դավթյանը, 66 կգ քաշային Սերյոժա Գևորգյանը և 81 կգ քաշային Դավիթ Ջուլհակյանը։