87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 1 ժամ առաջ - 17:22 23-11-2026

Սևանը կենդանի օրգանիզմ է. մակարդակի արագ բարձրացում-իջեցումները «սթրես» են նրա համար

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Սևանա լճի մակարդակի բարձրացման շուրջ բանավեճը տարիներ շարունակ մնում է բնապահպանական օրակարգի ամենասուր թեմաներից մեկը։ Օրենքով ամրագրված էր, որ մինչև 2031 թվականը լճի մակարդակը պետք է հասնի 1903.5 մետրի, սակայն փաստացի ցուցանիշները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում աճը գրեթե կանգ է առել։

Ջրային ոլորտի փորձագետ Արևիկ Հովսեփյանի դիտարկմամբ՝ Սևանա լճի մակարդակի փոփոխության վրա ազդող երկու հիմնական գործոն կա՝ բնական տեղումների քանակը (ինչպես նաև գոլորշիացումը) և մարդու միջամտությունը, մասնավորապես՝ ոռոգման նպատակով լճից վերցվող ջրառի ծավալները։

«Տեղումների առատության պատճառով ավելի քիչ ջուր է վերցվում ոռոգման նպատակով, ինչն էլ դրական է անդրադառնում լճի մակարդակի վրա։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև գոլորշիացումը. Սևանա լճից բավականին մեծ ծավալով գոլորշիացում է տեղի ունենում, ինչը բնական երևույթ է»,- պարզաբանում է Արևիկ Հովսեփյանը։

Թեև բնապահպանական դաշտում հիմնական շեշտը դրվում է մակարդակի արագ բարձրացման վրա, մասնագետն ուշադրություն է հրավիրում մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր խնդրի վրա՝ ջրի մակարդակի անընդհատ տատանումներին։ Ըստ Հովսեփյանի՝ Սևանը կենդանի, բնական օրգանիզմ է, որի ներքին կենսաբանական պրոցեսները շատ դանդաղ են ընթանում։

«Երբ անընդհատ լճի մակարդակը փոփոխում ենք՝ մի շրջանում բարձրացնում, հետո իջեցնում, լիճը չի հասցնում հարմարվել նոր միջավայրին։ Այդ կտրուկ տատանումները հարվածում են կենսաբազմազանությանը, հատակային կենդանիներին, ձկնապաշարին։ Պատկերացրեք՝ մարդուն մի օր չափից շատ ջուր տաք, հաջորդ օրը ընդհանրապես չտաք. դա օրգանիզմի համար լուրջ սթրես է»,- ընդգծում է փորձագետը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ է սպասվում Սևանին առաջիկա տարիներին, Արևիկ Հովսեփյանը մատնանշում է կլիմայի փոփոխության վերաբերյալ առկա մասնագիտական գնահատականները։ Ըստ կանխատեսումների՝ կլիմայական փոփոխությունների հետևանքով լիճ թափվող գետերի ջրաքանակը նվազելու է։

«Սա նշանակում է, որ լիճ ավելի քիչ ջուր է լցվելու, և մակարդակի բարձրացումն էլ ավելի դանդաղ է տեղի ունենալու։ Սակայն, որպես մասնագետ, պետք է նշեմ, որ լճի էկոհամակարգի և կենսաբազմազանության համար դանդաղ բարձրացումը շատ ավելի նախընտրելի է, քանի որ արագ տատանումները նոր սթրեսի են ենթարկում ամբողջ օրգանիզմը»,- ամփոփում է Արևիկ Հովսեփյանը։

Հավելենք՝ թեև օրենքով սահմանված թիրախային նիշին հասնելու տեմպերը մտահոգիչ են մնում բնապահպանների համար, մասնագիտական տեսանկյունից Սևանի փրկության բանալին ոչ թե մակարդակի կտրուկ և անկանոն տատանումների, այլ կայուն, հավասարակշռված ջրային կառավարման և էկոհամակարգին հարմարվելու հնարավորություն տալու մեջ է։


Հասմիկ Մովսիսյան