Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 232 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա (Գիորգոբա) կապակցությամբ։
Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմը։
«Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 232 մարդու՝ Գիորգոբա տոնի կապակցությամբ։ Ներումը տարածվել է 216 բանտարկյալի և բանտից դուրս իրենց պատիժը կրող 16 անձի վրա», – ասվում է Կավելաշվիլիի վարչակազմի հայտարարության մեջ։
Վրաստանը Սուրբ Գևորգի օրը կամ Գիորգոբան նշում է նոյեմբերի 23-ին՝ երկրի ամենահարգված կրոնական տոներից մեկին։ Գիորգոբան Վրաստանում պետական տոն է և պաշտոնական հանգստյան օր։