Նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը ուրբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին, Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Այս մասին հայտնում է Le Monde թերթը:
Իր խոսքի սկզբում նա խոսել է «երկրում առկա մտահոգությունների համընկնման» և «քայքայման վիճակի» մասին՝ թվարկելով «սոցիալական քայքայումը», պետական ֆինանսների վատթարացումը, քաղաքական քայքայումը, «էկոլոգիական հետընթացը» և միջազգային տարբեր ճգնաժամերը։
«Ես «Ազգային միավորումը» (Rassemblement national) չեմ նույնացնում «Անհնազանդ Ֆրանսիայի» (La France insoumise) հետ», - ընդգծել է նա՝ առանձնացնելով ծայրահեղ աջ կուսակցությունը, որը, ըստ նրա, «իր մեջ կրում է այլատյացության, ռասիզմի և հակասեմիտիզմի ժառանգություն... և վերջին տարիներին արված մի քանի ցուցադրական քայլեր ոչինչ չեն փոխում այդ առումով»։
Նրա թեկնածությունը, որը պաշտոնապես հայտարարվել է այսօր առավոտյան, ըստ էության, Դոմինիկ դը Վիլպենի կողմից նախապատրաստվում էր ավելի քան երկու տարի. մասնավորապես՝ 2025 թվականի հունիսին նա հիմնադրել էր իր շարժումը՝ La France humaniste («Հումանիստական Ֆրանսիա»)։ Ժակ Շիրակի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած քաղաքական գործիչը նաև գիրք է հրատարակել, ակտիվացրել է իր ներկայությունը սոցիալական ցանցերում և բազմաթիվ այցելություններ կատարել երկրի տարբեր շրջաններ։