Ավելին 2 օր առաջ - 15:40 19-11-2026

Ամերիկահայ կոմպոզիտոր Մերի Քույումջյանը հավակնում է «Գրեմմի» մրցանակի

Ամերիկահայ կոմպոզիտոր Մերի Քույումջյանն ընդգրկվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 69-րդ ամենամյա արարողության հավակնորդների ցանկում։

Հավակնորդների անունները հրապարակվել են նոյեմբերի 16-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Լոս Անջելեսում։

Քույումջյանի հեղինակած «Paper Pianos» («Թղթե դաշնամուրներ») մուլտիմեդիա օպերան ներկայացվել է ակադեմիական երաժշտության անվանակարգում։ Ժամանակակից դասական երաժշտության այս ստեղծագործությունը հիմնված է փախստականների իրական պատմությունների վրա՝ անդրադառնալով պատերազմի, բռնի տեղահանության և մարդկային տոկունության թեմաներին։

Օպերայի անվանումը կապված է աֆղան դաշնակահար Միլադ Յուսուֆիի պատմության հետ։

Թալիբների իշխանության օրոք, երբ երաժշտական գործիքների հասանելիությունը սահմանափակված էր, նա ստիպված էր դաշնամուր նվագել սովորել՝ թղթի վրա նկարված ստեղների միջոցով։

«Paper Pianos»-ը 2024 թվականին դարձել է Պուլիցերյան մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից։

Իսկ 2026 թվականին Մերի Քույումջյանն արդեն առաջադրվել էր «Գրեմմիի» «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում՝ կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմի հիման վրա ստեղծված «Adoratio» կամերային օպերայի համար։

Կոմպոզիտորի ստեղծագործական ոճին բնորոշ է հայկական երաժշտական ժառանգության տարրերի համադրումը ժամանակակից էլեկտրոնային և դասական երաժշտական տեխնիկաների հետ։

Մերի Քույումջյանի արվեստում առանձնահատուկ տեղ ունեն հիշողության, բռնի տեղահանության, ինքնության որոնման և վերապրման թեմաները։ Նրա ծնողները Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1975-1990 թվականներին, արտագաղթել են երկրից, իսկ տատն ու պապը վերապրել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։

Ընտանեկան պատմությունն ու նախնիների անցած ճանապարհը նշանակալի ազդեցություն են ունեցել կոմպոզիտորի ստեղծագործական աշխարհայացքի ձևավորման վրա։

Ամենից շատ դիտված

07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր
11:52 Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են 2 տրոլեյբուս ու 3 ավտոմեքենա. կան վիրավորներ