Ուղիղ եթեր
Ներքին 12 րոպե առաջ - 12:14 19-11-2026

Երևանում օտարերկրացին ահազանգել է, որ ԲԿ-ներից մեկում առանց իր համաձայնության ամբողջությամբ հեռացրել են իր աջ ամորձին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր.Օր.-ի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է Երևանի բժշկական կենտրոններից մեկի նկատմամբ՝ օտարերկրացի Սալիմ Փ.-ի դիմումի հետ կապված։

Վերջինը հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնի բժշկի հետ ինքը պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի բժիշկը իր ամորձու մաշկի մեջ առկա փոքր կիստան տեղային անզգայացմամբ հեռացնի, սակայն վիրահատության ժամանակ այդ բժիշկը առանց իր համաձայնության իրեն ենթարկել է ընդհանուր անզգայացման և հեռացրել աջ ամորձին ամբողջությամբ՝ առանց որևէ բժշկական անհրաժեշտության կամ հիմնավորման։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաքննությունը շարունակվում է։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին չենք հայտնում՝ որ բժշկական կենտրոնի մասին է խոսքը և ով է եղել բժիշկը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել