«Կյանքս նոր գույներ է ստացել». Մենչի դուստրը՝ Էլինան, խոսել է ամուսնալուծությունից հետո իր կյանքի փոփոխությունների մասին
Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, ամուսնալուծությունից հետո կարծես կյանքի նոր փուլ է սկսել։
Նա Ինստագրամի իր էջում նոր հրապարակում է արել՝ պատմելով վերջին շրջանում իր կյանքում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին։
Էլինայի խոսքով՝ շրջապատի մարդիկ նկատում են իր փոփոխությունները, իսկ ինքն իրեն երկար ժամանակ այսքան հանգիստ ու երջանիկ չի զգացել։
«Վերջերս ով ինձ տեսնում է, ասում է՝ ո՞նց ես փոխվել։ Ես էսքան հանգիստ ու խաղաղ եմ, երկար ժամանակ ինձ տենց չեմ զգացել։ Կյանքս ոնց որ նոր գույներ ստացած լինի, ու այնքան լավ բաներ են լինում իրար հետևից։ Էն Էլինան, որ մեկ տարի առաջ էր, ես չգիտեմ՝ ինքը ով էր։ Համ արտաքինս, համ ներքինս։ Բոլորը զգում են՝ ինչքան եմ փոխվել, ես այնքան ուրախ եմ, ու իմ մեջ այնքան լավ զգացողություններ կան»,- գրել է նա։
Հրապարակումից հետևում է, որ Էլինան կյանքի նոր փուլում իրեն ավելի խաղաղ ու երջանիկ է զգում։