Մամուլ 5 օր առաջ - 08:23 19-11-2026

Խաղաղության պատրանքը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հանրային ու փորձագիտական մտքի համար կենսական նշանակություն ունի հասկանալը, թե ինչու հատկապես 2020 թվականին լայնածավալ կերպով սկսվեց Արցախի դեմ ուղղված ռազմական ագրեսիան, և արդյոք այսօր էլ գոյություն ունի՞ իրական հավանականություն, որ կարող է տեղի ունենալ նոր պատերազմ՝ այս անգամ արդեն անմիջականորեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։

Այս հարցադրման խորքային իմաստը հասկանալու համար, բացի Հայաստանի ներքաղաքական դասավորությունից, անհրաժեշտ է նաև հետահայաց գնահատել հետպատերազմյան տասնամյակների տրամաբանությունը, քանի որ 1994 թվականին Բիշքեկում կնքված հրադադարի արձանագրությունից այս կողմ՝ ուղիղ քսանվեց տարի շարունակ, տարածաշրջանում նման մասշտաբի, ինտենսիվության և խորության խոշոր ռազմական գործողություններ չէին տեղի ունեցել։ Բնականաբար, օրինաչափ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Ադրբեջանը, տարիներ շարունակ կուտակելով նավթադոլարներ և սպառազինություն, ավելի շուտ չէր սկսում այդ լայնածավալ գործողությունները։

Հայկական իրականության մեջ շատ հաճախ տարածված է այն պարզունակ պատկերացումը, թե տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունները կախված են բացառապես Ադրբեջանի ղեկավարության կամքից ու ցանկությունից, մինչդեռ իրական աշխարհաքաղաքականության մեջ այդպես չէ, և միջազգային իրադրությունն ու գլոբալ ուժային կենտրոնների դիրքորոշումը շատ մեծ, հաճախ՝ վճռորոշ դերակատարություն ունեն։

Հենց այս համատեքստում պետք է արձանագրել, որ քսանվեց տարի շարունակ խոշոր պատերազմի բացակայությունը պայմանավորված չէր Բաքվի խաղաղասիրությամբ, այլ այն հանգամանքով, որ տարիներ շարունակ հենց միջազգային հանրությունը կամ աշխարհաքաղաքական խոշոր տերություններն են այս կամ այն կերպ՝ դիվանագիտական ճնշումներով, զսպման մեխանիզմներով և կարմիր գծերի սահմանմամբ, կանխել խոշոր էսկալացիան։ Քանի դեռ միջազգային անվտանգային համակարգը գործում էր հարաբերականորեն կանխատեսելի հավասարակշռության պայմաններում, և գերտերություններն ունեին բավարար ռեսուրս ու կենտրոնացվածություն Հարավային Կովկասում ստատուս քվոն վերահսկելու համար, ցանկացած լայնածավալ ռազմական արկածախնդրություն հղի էր Ադրբեջանի համար անկանխատեսելի միջազգային պատժամիջոցներով ու քաղաքական ծանր հետևանքներով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան