Օրակարգ 25 րոպե առաջ - 22:30 18-11-2026

Ուսուցիչն արդեն սովորել է լռել, չդաստիարակել՝ անձնական խնդիրներից խուսափելու համար

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի հիմնադիր տնօրեն, մանկավարժ, հոգեբան Արմինե Դավթյանը։

Հաղորդաշարի շրջանակում Արմինե Դավթյանի հետ զրուցել ենք դպրոցներում ստեղծված անտանելի բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների վարքային դրսևորումների, ուսուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների, մասնագիտության հեղինակազրկման, ինչպես նաև կամայական ատեստավորման և ԳԹԿ-ի արհեստականորեն բարդացված գործընթացների հետևանքների մասին։

Բանախոսը խիստ մտահոգություն է հայտնել հանրակրթական դպրոցներում երեխաների վարքային դրսևորումների և ուսուցիչների կաշկանդվածության կապակցությամբ՝ ընդգծելով, որ այսօր ուսուցիչը սովորել է լռել, չդաստիարակել և աչք փակել խնդիրների վրա՝ զուտ անձնական հալածանքներից ու սոցցանցերում արատավորվելուց խուսափելու համար։

Նրա խոսքով՝ այն մանկավարժը, որը փորձում է կարգ ու կանոն պահանջել, խրատել կամ դաստիարակել, անմիջապես դառնում է թիրախ, ինչն էլ հանգեցնում է նրան, որ, չնայած նվիրյալների առկայությանը, մասնագիտության գայթակղությունն ու ձգողականությունը երիտասարդների համար սկսում են կորչել։

Անդրադառնալով ուսուցչի առօրյային, ցածր վարձատրությանն ու սոցիալական ծանր վիճակին՝ Դավթյանը նկատել է, որ երիտասարդ սերունդը տեսնում է հալածված, անընդհատ հոգեբանական լարվածության մեջ աշխատող, հեղինակազրկված ուսուցչի կերպարը։

Բացի այդ, բազմաթիվ ուսուցիչներ, ունենալով ընտանիքի միակ կերակրողի կարգավիճակ կամ հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամներ, հայտնվել են գործազրկության վտանգի առջև, ինչը կրկնակի անարդար է։ Խոսելով ուսուցիչների կամավոր ատեստավորման և աշխատավարձերի բարձրացման մեխանիզմների մասին՝ բանախոսը շեշտել է, որ այն էականորեն չի փոխել կրթության որակը։

«Ատեստավորված ուսուցիչը, որը բարձր է ստանում, դա դեռ երաշխիք չէ, որ ինքն ավելի լավ դաս է անում, քան չատեստավորված ուսուցիչը։ Մենք տեսնում ենք, որ ատեստավորված ուսուցիչներից շատերն իրենց կոլեգաների նկատմամբ ծաղրական և նսեմացուցիչ վերաբերմունք են սկսել դրսևորել»,- նշել է Դավթյանը։

Անդրադառնալով ԳԹԿ-ի (Գնահատման և թեստավորման կենտրոն) գործելաոճին՝ բանախոսը շեշտել է, որ կենտրոնը տեխնիկական առումով անհասանելի է, չի արձագանքում խնդիրներին, իսկ հարցարաններն այս տարի միտումնավոր ավելի են բարդացվել։

Մասնավորապես, դասվարների հարցերի թիվը 40-ից դարձրել են 60՝ ներառելով նրանց թեմաներին չառնչվող հարցեր, ինչն անհիմն ծանր հոգեվիճակի մեջ է դնում տարիներով աշխատող և համակարգչին լիարժեք չտիրապետող մարդկանց։

Ամփոփելով իր խոսքը՝ բանախոսը շեշտել է, որ չատեստավորված, բայց սկզբունքային և նվիրյալ ուսուցիչները, որոնք չեն ընկել այս «թակարդը», շարունակում են իրենց առաքելությունը նույն նվիրվածությամբ, իսկ իրական վիճակագրական վերլուծություն առ այն, թե ովքեր են ավելի արդյունավետ աշխատում, մինչ օրս չի իրականացվել։

Մանրամասները՝ հարցազրույցում։

Միլենա Դանիելյան

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել