Ներքին 6 օր առաջ - 23:59 17-11-2026

ՄԱԿ-ի ներկայացուցիչն ու Արդարադատության փոխնախարարը քննարկել են փախստականների խնդիրները

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արդարադատության նախարարության և UNHCR-ի միջև համագործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Մոնիկա Սանդրին ներկայացրել է UNHCR-ի մանդատի շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջնահերթությունները՝ ուղղված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց իրավական և սոցիալական ինտեգրմանն ու անհրաժեշտ ծառայությունների հասանելիության ապահովմանը։

Աննա Կարապետյանն իր հերթին ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով արդարադատության մատչելիության ապահովմանը, անվճար իրավաբանական օգնության համակարգի գործունեությանը, թարգմանչական ծառայությունների հասանելիությանը, ինչպես նաև դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին։

Առանձին անդրադարձ է կատարվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում ընթացող բարեփոխումներին՝ քննարկելով նաև UNHCR-ի մանդատի շրջանակներում այս ուղղություններով համագործակցության նոր հնարավորությունները, մասնավորապես՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համատեքստում։

Կողմերը կարևորել են համագործակցության հետագա ամրապնդումը և համատեղ նախաձեռնությունների զարգացումը՝ ընդգծելով փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց համար արդարադատության արդյունավետ հասանելիության և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման նշանակությունը։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի