87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Տեսանյութ 6 օր առաջ - 22:05 16-11-2026

2 կգ ոսկիս գողացան, իրավապահները գործը տեղից չեն շարժում

«Ես ոչ ժամացույցն եմ ուզում, ոչ էլ 10 հազար դոլարը, ես ուզում եմ իմ ոսկին։ Եթե պետք լինի՝ մինչև Եվրոպա կգնամ ու կբողոքեմ Հայաստանի Հանրապետությունից»։

Այս մասին Oragir.News-ին ասել է Սարյան 30, բնակարան 16 հասցեի բնակիչ Անգելինա Ավետյանը՝ պատմելով, որ օգոստոսի 3-ին, երբ տնից բացակայել է, անհայտ անձը ներխուժել է իր բնակարան և գողացել շուրջ 2 կիլոգրամ ոսկյա զարդեր, երկու ֆիրմային ժամացույց և 10 հազար դոլար։

Ավետյանի խոսքով՝ գողացված ոսկեղենը 30 տարվա աշխատանքի արդյունք է եղել։ Դեպքից հետո նա դիմել է իրավապահ տարբեր կառույցների, սակայն նրա պնդմամբ, որևէ շոշափելի արդյունք չկա։ Իրեն շարունակաբար հայտնում են, որ քրեական վարույթը ընթացքի մեջ է։

Բնակիչը դժգոհել է նաև քննության ընթացքից՝ նշելով, որ իրավապահները չեն պարզել՝ ովքեր են մուտք գործել շենք մինչև իր տնից դուրս գալը։ Նրա խոսքով՝ քննիչները փոխվել են, սակայն գործի ընթացքի վերաբերյալ պատասխանը նույնն է մնացել։

Ավետյանը վստահեցրել է, որ չի պատրաստվում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և շարունակելու է պայքարը այնքան ժամանակ, մինչև գողությունը բացահայտվի, իսկ տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերած ոսկեղենը վերադարձվի իրեն։ «Ես որ մտքիս մի բան դնում եմ, անում եմ»,- հավելել է նա։

Տեսանյութ: