Ներքին 1 ժամ առաջ - 16:29 15-11-2026

Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը

ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշման համաձայն՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։

Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանները, կանխել ձկնային պաշարների հետագա նվազումը և նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։

Էկոպարեկային ծառայությունը սահմանելու է խիստ հսկողություն՝ սահմանված արգելքի պահպանմանը հետևելու նպատակով։ Ապօրինի որսի, որսի կանոնների խախտման և օրենքով սահմանված պահանջների չկատարման յուրաքանչյուր դեպք արժանանալու է իրավական գնահատականի։ Օրինազանցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ։

Նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում չպետք է գտնվեն որսի նպատակով օգտագործվող նավակներ և որսամիջոցներ։ Դրանց սեփականատերերին և օգտագործողներին կոչ ենք անում մինչև սահմանված ժամկետը ապահովել դրանց դուրսբերումը լճից՝ խուսափելու օրենքով նախատեսված պատասխանատվությունից։

Սևանա լճի ձկնային պաշարների պահպանումը և բնական վերարտադրության ապահովումը բնապահպանական առաջնահերթություն են, որոնց նկատմամբ ցանկացած խախտում անթույլատրելի է։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր