Ուղիղ եթեր
Արտաքին 16 րոպե առաջ - 10:55 09-11-2026

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում որակել են որպես դիվանագիտական ստորացում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել։

Ընդդիմադիր մամուլում եւ սոցկայքերում դատապարտում են Էրդողանի քայլը, նշում, որ այն «աղերսանքի այց» է Բաքու։

Նշում են, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը՝ Բաքու այցը անվանելով դիվանագիտական ստորացում։

Հատուկ ուշադրության են դարձնում այն հանգամանքի վրա, որ Էրդողանի անձնական հրավերն Ալիեւը դեմոնստրատիվ մերժեց, իսկ Էրդողանը փորձում է ամեն գնով հաշտության գնալ Ալիեւի հետ՝ նույնիսկ զոհաբերել իր թիմակիցներին։ Օրինակ աշխատանքից հեռացրել է իր խորհդականին։