Երևանի hեռուստաաշտարակը նոր վճարովի ծառայություններ է սահմանել։
Օրինակ՝ երեխայի սեռի բացահայտումն արժե 500 հազար դրամ, ամուսնության առաջարկն ու հարսանիքը՝ մեկուկես միլիոն դրամ։ Նույնքան արժե նաև հոբելյանական տարեդարձի անցկացումը։
Ստացվում է՝ անձնական կյանքիդ մասին ամբողջ քաղաքին պատմելը կարող է դառնալ պաշտոնական ծառայություն։
Այսուհետ Երևանի հեռուստաաշտարակում կարելի է ոչ միայն ազդանշան հեռարձակել, այլև անձնական կյանքդ պատմել ամբողջ քաղաքին։