Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավերացումը Ձեր օգնությամբ:
Այս մասին ԱԺ-ում 2027-ի բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Նախարարի խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ 2027-ին առաջնային ուշադրությունը կլինի մեր տարածաշրջանը և մեր անմիջական հարևանությունը։
«Ընդհանուր առմամբ, եթե բնութագրենք, ՀՀ-ի շուրջ խաղաղության և համագործակցության միջավայրի ձևավորումն է լինելու մեր առաջնային նպատակը, ՀՀ ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, մեր պետության հարատևությանը նպաստելը և ամրապնդելը»,- ասաց Միրզոյանը՝ այդ համատեքստում ընդգծելով՝ մեր ուշադրության կենտրոնում լինելու են մեր չորս անմիջական հարևանները։
Մեծ գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ, որ 2027 թվականին լինելու է 2026-ի մեր վարած արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը՝ որոշակի շեշտադրումներով և փոփոխություններով, որոնք կապված են նախևառաջ նախարարության անվանման, ըստ դրա՝ նախարարության մանդատի և կենտրոնացվածության հարցերի հետ:
Վստահ եմ՝ ԹՐԻՓՓ-ի և մյուս ծրագրերում հետզհետե նույնը կլինի՝ ադրբեջանական բեռները կօգտագործեն Հայաստանի տարածքը անցման համար»,- նշել է նախարարը։