Ներքին Միտք 1 ժամ առաջ - 13:49 01-11-2026

Էներգետիկ գաղութացման ուրվականը․ Արթուր Խաչատրյան

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել է տարածաշրջանում կանաչ էներգետիկայի զարգացման, Կասպից ծովից դեպի Եվրոպա ձգվող «կանաչ միջանցքի» մասին՝ կանաչ էներգետիկան կոչելով «խաղաղության դիվիդենտ»։

Նա նաև անդրադարձել է 800 գիգավատտի պոտենցիալ ունեցող քամու էներգիայի և Հայաստանի հետ էներգետիկ փոխկապակցվածության մասին:

Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Կասպից ծովից մինչև Եվրոպայի սահման ատոմային էլեկտրակայան ունի միայն Հայաստանը։ Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման։ Ի՞նչ է փոխարենն առաջարկում Ադրբեջանը։ «Կանաչ» հոսանք մատակարարել Հայաստանին։ Այսինքն․ խաղաղություն եք ուզում, փակեք ատոմակայանը, մենք ձեզ հոսանք կմատարարարենք։ Հավանաբար հենց սրա համար է ԹՐԻՓՓ-ում հայտնվել «էներգետիկ» բաղադրիչը։

Ադրբեջանն ավելի քան երեք տասնամյակ պահանջում է փակել Հայկական ատոմային էլեկտրակայանը՝ ՀԱԷԿ-ը, շատ լավ գիտակցելու կայանի դերը մեր էներգետիկ անկախությունն ապահովելու տեսանկյունից։ Հայաստանը միշտ հրաժարվել է։ Իսկ հիմա Ադրբեջանը ՀԱԷԿ-ի փակումը կապակցում է «խաղաղության» հետ։

Փակել ատոնակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա։ Անկախ Հայաստանի էներգետիկ կախվածությունն Ադրբեջանից։ Ականջահաճո կանաչ էներգիան այլևս Հայաստանը գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․․․․»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ