Ներքին 53 րոպե առաջ - 10:41 01-11-2026

Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին:

Այս մասին հայտնում է նախարարությունը։

«Նախարարը շնորհավորել է տիկին Ստեփանյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում։

Նախարարն ընդգծել է, որ Լիլիթ Ստեփանյանը Կոտայքի մարզից է, լավ է ճանաչում մարզը և քաջատեղյակ է առկա խնդիրներին, և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու մասնագիտական կարողությունները կնպաստեն մարզի զարգացմանը և առկա խնդիրների լուծմանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանին՝ կատարած ծավալուն աշխատանքի և մարզի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Լիլիթ Ստեփանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կառավարությանն ու քաղաքական թիմին ցուցաբերած վստահության համար՝ ընդգծելով, որ ջանք ու եռանդ չի խնայելու մարզին ծառայելու և դրա զարգացումն ապահովելու համար։

Օգտվելով առիթից՝ նախարար Խուդաթյանը շնորհավորել է նաև Կոտայքի մարզի վերընտրված համայնքների ղեկավարներին, իսկ առաջիկա ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած համայնքապետերի` մաղթել հաջողություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն