Ներքին 1 ժամ առաջ - 11:51 24-10-2026

Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է․ մոպեդավարը փրկվել է

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 01։25-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Խորենացի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արման Ա․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չճշտված անձի կողմից վարած մոպեդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել մոպեդավարին և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված