Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 52 րոպե առաջ - 20:30 21-10-2026

Գավառում նույնիսկ ռոբոտին են սովորեցնում «իմալ ես» ասել. արկածային պատմություններ և անեկդոտներ գավառցիների մասին. հարցում

Գավառն ու գավառցիները հաճախ են հայտնվում տարբեր անեկդոտների ու զվարճալի պատմությունների կենտրոնում։ Իսկ որո՞նք են այն պատմությունները, որոնք մարդիկ գիտեն Գավառի կամ գավառցիների մասին, և որքանո՞վ են դրանք զվարճալի։

Oragir.News-ը Գավառում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները գավառցիների մասին ինչ անեկդոտներ կամ զվարճալի պատմություններ գիտեն։

Գավառցիներից մեկը պատմեց դատավոր Միհրան Հայրապետիչի մասին անեկդոտը։ Նրա խոսքով՝ Հայրապետիչը մի անգամ Երևան է գնացել, բայց մոռացել է՝ ինչի համար էր գնացել։ Հիշելու համար զանգել է իր տեղակալ Աստղիկին և հարցրել՝ իրեն փնտրե՞լ են։ Աստղիկը պատասխանել է՝ «Այո»։ Եվ այդ ժամանակ Հայրապետիչը հարցրել է. «Ինչ՞ ես ասել՝ ո՞ւր եմ գնացել», Աստղիկն էլ պատասխանել է՝ «մեբելի»:

Մեկ այլ զվարճալի պատմության. Ճապոնացիները ռոբոտ են ստեղծում ու բերում Գավառ։ Մի գավառցի մոտենում է ռոբոտին, հարց տալիս, ու ռոբոտը վառվում է։ Երբ հարցնում են՝ ինչ է հարցրել, նա պատասխանում է՝ «Իմա՞լ ես»։ Ռոբոտի ծրագիրը փոխում են, որ այդ հարցին պատասխանի՝ «Լավ եմ»։ Գավառցին կրկին մոտենում է, հարցնում՝ «Իմա՞լ ես», ռոբոտը պատասխանում է՝ «Լավ եմ», իսկ գավառցին շարունակում է՝ «Հետո էլ իմա՞լ ես»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել