ԵՊՀ-ՄԱԾՁԲ-26/310է դասիչով գնման գործընթացով ԵՊՀ-ն 1.3 միլիոն դրամի ծախս է իրականացրել մի գիտաժողովի համար։

Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ օրինական է. «Մագնոլիա» ՍՊԸ֊ից ձեռք է բերվել պաշտոնական ընթրիքի մատուցման ծառայություն։
Բայց գնումն իրականացվել է «մեկ անձ» ընթացակարգով, թեև այն ոչ հրատապ էր, ոչ էլ «Օքսիջեն» ռեստորանը Երևանում միակն էր։
Անհասկանալի է, թե ինչպես է հաշվառվել և վերահսկվել յուրաքանչյուր անձի համար նախատեսված ուտեստների ցանկը։
Բայց ամենազավեշտալին այն է, որ 100 հյուրի համար ընտրվել է մի ռեստորան, որը, ըստ ռեստորանի տրամադրած տեղեկատվության, առավելագույնը նախատեսված է 80 հոգու համար։

Ի դեպ, Երևանի պետական համալսարանի կայքն էլ չի լուսաբանել այս խորհրդավոր ընթրիքը։