Ներքին 46 րոպե առաջ - 17:26 19-10-2026

ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը նոր ղեկավար ունի

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Տարոն Եղիազարյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Տարոն Եղիազարյանին նշանակել պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ»,-ասվում է հրամանագրում: