Աջափնյակում կրպակների քանդման խնդրի լուծման համար քաղաքացիները դիմել են նաև ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին։
Նրանց խոսքով՝ շինություններից մեկի վերաբերյալ արդեն կա դատարանի օրինական որոշում, ըստ որի՝ այն չպետք է քանդվի։
Մյուս շինությունների սեփականատերերին հայտնել էին, որ քանդման աշխատանքները պետք է սկսվեն վաղը՝ առավոտյան ժամը 09։00-ին։ Սակայն, քաղաքացիների պնդմամբ, այսօր երեկոյան, առանց նախապես տեղեկացնելու, եկել են՝ շինությունները քանդելու նպատակով։
Տեսանյութ: