Պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը և հասարակական գործիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը նախաձեռնել են «Բա վերջը ի՞նչ ա լինելու» վերնագրով զրույցների շարք։
Հարց, որը ամենից շատն է տրվում այսօր մեր հանրության մտահոգ հատվածի կողմից։
Այս փոդքաստում նրանք քննարկել են Շաքիի դեպքը, անվտանգային թերացումները և հնարավորությունները, խոսել խնդրի գաղափարական բաղադրիչի մասին։
Գլխավոր հարցն այն է, որ առկա քարոզչության պայմաններում պարտությունը համարվում է «ձեռքբերում», իսկ պայքարող հայի տեսակը՝ «կրիմինալ»։
Ինչպե՞ս ճեղքել ու փոխել նման վտանգավոր ձևակերպումների դրդող իշխանական քարոզչական փուչիկը։
Թողարկման ընթացքում խոսվել է նաև պատերազմի «հումանիզացիայի» և դրա շուրջ ստերի դեմ պայքարի կարևորության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում: