Օրեր առաջ Տիգրան Մեծի պողոտայում
Oragir.News-ն
արձանագրել էր մի վիճաբանություն քաղաքացու և շինարարական աշխատանքներ իրականացնող աշխատակցի միջև։
Վեճի պատճառն այն էր, որ շինհրապարակում անվտանգության մի շարք նորմեր չէին պահպանվում, և փոշին լցվում էր մայթով անցնող անցորդների վրա։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ականատես եղանք, որ
Oragir.News-ի անդրադարձից հետո խնդիրը լուծում է ստացել, շինարարության այդ հատվածը մեկուսացվել է պաշտպանիչ կտորով, և փոշին չի լցվում քաղաքացիների վրա։
Տեսանյութ: