Ներքին Արտաքին 47 րոպե առաջ - 22:21 06-10-2026

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Սա մեծ ճանապարհային քարտեզ է նաև մեզ համար՝ Եվրամիության ներսում պատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու, որ մենք պատրաստ ենք։ Եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք էլ ենք կատարում մերը», - ասել է Կոսը՝ հավելելով․
«Մենք մեր պարտավորությունները կատարում ենք նաև Հայաստանի նկատմամբ»։

Եվրահանձնակատարի խոսքով՝ Հայաստանը «իսկապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»։

Որպես օրինակ նա նշել է վիզաների ազատականացման գործընթացը։ «Այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որի հետ մենք բանակցում ենք վիզաների ազատականացման շուրջ», - ասել է Կոսը։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»