Արտաքին 2 ժամ առաջ - 19:43 06-10-2026

Թուրքիան զորք կուղարկի Սաուդյան Արաբիա

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի ներկայացուցիչները Էր-Ռիադում գումարել են «Մեքքայի ռազմական համաձայնագրի» ռազմավարական քաղաքականության համատեղ նիստ։ Թուրքիայից նիստին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սելչուք Բայրաքթարօղլուն։

Նիստից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որտեղ նշվել է, որ որոշում է կայացվել միջոցներ ձեռնարկել կոլեկտիվ պաշտպանության պարտավորություններն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ համաձայնեցված պայմանավորվածությունների շրջանակներում Սաուդյան Արաբիա կուղարկվեն ռազմական ուժեր։

Հայտարարության մեջ նաև անդրադարձ է կատարվել Սաուդյան Արաբիայի առջև ծառացած անվտանգության սպառնալիքներին ու դատապարտվել է Մեքքայի և Մադինայի վրա հարձակումները, ինչպես նաև երկրի տարածքում իրականացվող հարձակումները։

Ermenihaber

Ամենից շատ դիտված