ԱԺ օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց: ԱԺ-ն չի կարող քննարկել եկեղեցու ներքի կյանքը, որոհետև օրենքն ասում է՝ եկեղեցին անջատված է պետությունից: Անկախ ձեր վերաբերմունքից՝ չի կարող և վերջ:
Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
«Այն մարդիկ, ովքեր ուղիղ ներգրավված են սրա մեջ, իրավական պատասխանատվության են ենթարկվելու: Պարո՛ն Եղոյան, դուք սա շատ լավ պիտի իմանաք:
Եթե քննիչ հանձնաժողով էլ ձևավորվեր, պետք է ձևավորվեր այն մասին, թե ոնց է Կառավարությունը և իր փաստացի ղեկավարը միջամտում եկեղեցու ներքին գործերին:
Մի ադրբեջանցու հարց չեք կարողանում ամբողջ պետությունով լուծել, ընկել եք 1700-ամյա եկեղեցու ներքին կյանքի հետևից: Սա հակասահմանադրական է, դուք դատվելու եք», - ասաց Աննա Գրիգորյանը: