Արտաքին 9 ժամ առաջ - 10:11 06-10-2026

Եթովպիան երկխոսության միջոցով կշարունակի ձգտել Կարմիր ծով ելքի

Եթովպիան կշարունակի ձգտել Կարմիր ծով հուսալի մուտքի՝ երկխոսության և փոխադարձ օգուտի միջոցով։

Այս մասին հայտարարել է վարչապետ Աբի Ահմեդը՝ նոր ժամկետով երդմնակալությունից հետո խորհրդարանում ունեցած իր ելույթում։

Նրա խոսքերը մեջբերել է Եթովպիայի լրատվական գործակալությունը։

Հաջորդ հինգ տարիների ընթացքում վարչապետ վերանշանակված Աբիի խոսքով՝ Եթովպիայի երկարաժամկետ ազգային շահերը և զարգացման ծրագրերը սերտորեն կապված են ծով հուսալի մուտքի ապահովման հետ։

Կառավարությունը մտադիր է դրան հասնել «երկխոսության, փոխադարձ օգուտի և փոխադարձ զիջումների» միջոցով՝ շարունակելով իրականացնել խոշոր ենթակառուցվածքային և տնտեսական նախագծեր։

Վարչապետը ընդգծել է, որ Ադիս Աբեբան մտադիր է զարգացնել հարևան պետությունների հետ հարաբերությունները՝ հիմնվելով ընդհանուր շահերի և փոխադարձ օգուտի վրա իր արտաքին քաղաքականության մեջ՝ Կարմիր ծով մուտքը պահպանելով իր հիմնական առաջնահերթությունների շարքում։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
21:32 «Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը