Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 18:15 05-10-2026

Ունենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Չեռնոգորիայի դեմ Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրի հանդիպումից առաջ խոսել է կադրային խնդիրների մասին։

«Ունենք արդեն 14 կորուստ։ Ամենամեծ խնդիրն այն է, որ սա չորրորդ խաղն է, որի համար ռեսուրս շատ է պետք, բայց ամեն դեպքում՝ ունենք ֆուտբոլիստներ, որոնք դուրս կգան խաղադաշտ պայքարելու և հաջողություն ակնկալելու նպատակով։ Ունենք պլան, թե ոնց պետք է խաղանք։ Չեռնոգորիան ունի լավ թիմ, մենք կարող ենք ունենալ խնդիր այստեղ՝ իմանալով, թե ում հետ գործ ունենք, բայց մենք էլ կձգտենք մեր լավագույն խաղը ցուցադրել։

Երկրպագուների ճնշմանը պետք է պատրաստ լինենք։ Ճիշտ է՝ Եվրոպայի ամենաերիտասարդ հավաքականներից ենք, դժվար կլինի, բայց ես հավատում եմ իմ թիմին։ Մենք շատ բան փոխել ենք այս խաղի համար։ Սխեմաների մեջ նոր բաներ ենք անելու։ Թե ինչքանով կստացվի՝ կտեսնենք»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

Չեռնոգորիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
19:44 Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ