Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում այս օրերին նկատվում են ծառերի զանգվածային հատման և էտման ակտիվ աշխատանքներ։ Զավարյան փողոցի հարակից շենքերի բակային տարածքներում նույնպես մի քանի օր է՝ տեխնիկա է գործում, որից հետո հատված կոճղերը ավտոմեքենաներով տեղափոխվում են։
Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է հատված ծառերի սաղարթներն ու կտրված ճյուղերի կույտերը։
Թե կոնկրետ որ միջոցառումների կամ ծրագրերի շրջանակում է իրականացվում կանաչ ճյուղերի այսօրինակ զանգվածային հատումը, և արդյոք առկա են համապատասխան թույլտվությունն ու մասնագիտական հիմնավորումները, դեռևս մնում է անհասկանալի։
Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Հասմիկ Մովսիսյան