Ներքին 2 ժամ առաջ - 12:32 29-09-2026

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էկյուդիեին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր աշխատանքում:

Փոխվարչապետն ընդգծել է Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության կարևորությունը Հայաստանի համար և հույս հայտնել, որ դեսպանը կնպաստի այդ գործընկերության առավել խորացմանը:

Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները, և այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների ընդունման կարևորությունը: Մտքեր են փոխանակվել հայկական տնտեսության մեջ ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներկայության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
18:24 ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը. Սուրենյանց