Ներքին Միտք 1 ժամ առաջ - 18:45 28-09-2026

Դուք, Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը.

«Ներում են զղջողին։ Հանրային ճնշման ներքո կեսբերան «ներողություն» գրողին չեն ներում»,- շեշտել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին երգիչ Թաթայի համերգը ցուցադրած Հանրային հեռուստաընկերության սոցցանցի էջում հրապարակված տեքստին, որը որպես ներողություն էր ներկայացվել։

«Դուք, Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք։ Ոնց կայիք՝ էդպես էլ մնացել եք»,- նշել է նա։