Ներքին 52 րոպե առաջ - 12:15 27-09-2026

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Սեպտեմբերի 27-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման աշխատանքների շրջանակում՝ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները քաղաքացիներին ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ և Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳՆ-ից, շրջիկ սպասարկման գրասենյակներում կիրականացվեն ընտրացուցակների ճշգրտմանն առնչվող անհրաժեշտ գործառույթները։

Ծառայությունները կմատուցվեն ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն։