Մամուլ 1 ժամ առաջ - 08:48 26-09-2026

Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի մեկնարկից բավականին անցել է: Մեր տեղեկություններով, խորհրդարանական ընդդիմությունը` տարբեր ֆորմատներով սկսել է քննարկել ու գնահատել իրենց գործունեութան արդյունավետությունն ու խորհրդարանում հնչող ելույթները։ Վերլուծությունների արդյունքում ընդդիմադիր շրջանակներում հասկացել են, որ շատ բացեր կան, թերությունները շտկելու, սխալներն ուղղելու ժամանակն է եւ քննարկվում են ընդդիմադիր երկու խմբակցությունների միասնական աշխատանքը կազմակերպելու ու հստակ օրակարգ ձևավորելու հարցերը։ Նպատակը ոչ միայն սեփական օրակարգով հանդես գալն է, այլև իշխանության թելադրած օրակարգերի դաշտ չմտնելը։

Այս առումով ավելի փորձառու նախկին պատգամավորները, որոնց մի մասը խորհրդարանից ինչ ինչ պատճառներով դուրս է մնացել, նախաձեռնել են կուլիսային խորհրդակցություններ՝ ընդդիմադիր ուժերի միջև համագործակցությունը, միասնական օրակարգն ամրապնդելու եւ առաջ մղելու համար։ Ըստ այդմ՝ փորձ է արվում համախմբել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և ձևավորել առավել համակարգված ու միասնական աշխատանք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան