Ներքին 46 րոպե առաջ - 19:12 25-09-2026

Քննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում հետագա համագործակցությունը

Սեպտեմբերի 25-ին Բրյուսելում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի բաժնի ղեկավար, ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների երկխոսության համանախագահ Դերեն Դերյայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական զարգացումներն ու խնդիրները, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը, վերջինիս անկախության ու արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ երաշխիքները, ինչպես նաև ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պետության կողմից մարդու իրավունքների երաշխիքները պետք է անշեղորեն պահպանվեն բոլոր գործընթացներում: Շեշտադրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախ և արդյունավետ գործունեության ապահովման տեսանկյունից համապատասխան երաշխիքների առկայության ու դրանց գործնական իրացման կարևորությունը։

Կողմերը կարևորել են ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների երկխոսության շրջանակում ձևավորված համագործակցության շարունակական զարգացումը։