Պատերազմի մասնակից Արման Պետրոյսանը գրում է.
««Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի, դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի»։
Սա ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքերն են։
Կրակոցի դեպքում հասկացանք։
Իսկ ի՞նչ պետք է անենք այն ժամանակ, երբ հակառակորդի դիրքից ընդամենը 17–20 մետր հեռավորության վրա գտնվող Վարդենիսի դիրքերից մեկում ադրբեջանական կողմը քարով հարվածում է 25-օրյա հավաքների մեկնած Թալինի անձնակազմի անդամներից մեկի գլխին, ինչի հետևանքով նա արնահոսել է։
Չպատասխանե՞լ։
Իսկ եթե վաղը քար չնետեն` այլ նռնակ...
Խաղաղության օրակարգը չի կարող նշանակել, որ զինվորը պետք է անպատասխան թողնի իր նկատմամբ ցանկացած գործողություն։
Իսկ թե այդ դեպքում ո՞վ պետք է ապահովի զինվորի անվտանգությունը՝ երևի կպատասխանեն հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշաններ ստացած Վահան Կոստանյանը, Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը։
Կամ գոնե նրանք կապահովե՞ն այդ անվտանգությունը...»: