Երևանի Վարդանանց փողոցում սեպտեմբերի 23-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը։
Երևանի, տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով Վարդանանց փողոցի թիվ 7 հասցեի հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։
Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղու հատման խաչմերուկում ու հարակից ճանապարհահատվածում կփոխվի նաև գծանշումը։